Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերությունը Երևանում կառուցելու է 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ կառավարության, «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ 2018 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նոր կառավարության պահանջով կողմերի միջև վերաբանակցվել է շրջանակային համաձայնագրի հավելված 5-ով սահմանված սակագնային պլանը։ Արդյունքում գործող Շրջանակային համաձայնագրում նախատեսված սակագինը համապատասխանաբար նվազեցվել է։

Նրա խոսքով՝ նոր փոփոխություններով սահմանվել են «Վարկատուի Անբարենպաստ Պայմանի Իրադարձություն» հասկացությունը, «Վարկատուի Կանխավճարի Գումար» հասկացությունը և կետանցի դեպքի գնման գնի դիմաց կայանը և ծրագրի տարածքը գնելու փոխարեն Կառավարության կողմից վարկատուի կանխավճարի գումարը վճարելու հայեցողական իրավունքը: «Սահմանվել է «Նվազեցված Հզորության Վճար» հասկացությունը և Ֆինանսավորման կողմերի կողմից տրամադրված վարկերի սպասարկման նպատակով նվազեցված զորության վճարը վճարելու կառավարության պարտավորությունը, ինչպես նաև այդ գումարի հատուցումը պահանջելու կառավարության իրավունքը: Վերանայվել են չվիճարկվող գումարների վճարման՝ կառավարության պարտավորության կատարման ժամկետները: Նախատեսվել է ֆինանսավորման կողմերի պահանջների նկատմամբ կառավարության պահանջների ստորադասում և հաշվանցի իրավունքի սահմանափակում: Վերացվել են արտարժութային ռիսկերը՝ կապված կառավարության կետանցի դեպքի գնման գնի վճարման հետ: Երաշխավորվել է Ֆինանսավորման կողմերին վճարումներ կատարելու նպատակով ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի փոխարկելու հնարավորությունը: Հստակեցվել է գազ-էլեկտրաէներգիա փոխադարձ մատակարարման սխեման, որին կառուցապատողը պարտավոր կլինի մասնակցել կառավարության պահանջով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ փոփոխվել է սակագնային պլանը՝ բնական գազի գինը լիարժեք հաշվի առնելու նպատակով, որպիսի երաշխավորվի, որ կողմերից որևէ մեկը չի շահի կամ վնասվի գազի գնի տատանման արդյունքում:

ՀՀ կառավարությունը կասեցրել էր նշված ծրագրի իրականացումը՝ համաձայնագրում պետության համար ոչ շահավետ պայմաններ սահմանված լինելու պատճառով: Համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականին՝ ՀՀ նախորդ կառավարության գործունեության ընթացքում:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ