«Ռոստելեկոմ»-ը ներդրումներ է իրականացնում հայկական հեռուստաբովանդակության զարգացման ուղղությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից և տրամադրելով բաժանորդներին մշտապես թարմացվող ժամանակակից ծառայություններ՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հայաստանյան սպառողների համար եթերը մշտապես համալրում է ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական հեռուստաալիքներով ու բովանդակությամբ։

«Հեռուստաեթերի բովանդակությունը մեզ համար մշտապես եղել է առաջնային, և տարիների ընթացքում շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ժամանակակից, արդիական, դիտարժան, բազմաժանր բովանդակություն բոլոր տարիքային խմբերի բաժանորդների համար՝ սա է կարգախոսը, որով ընտրվում, նորացվում և թարմացվում է հեռուստաալիքների ցանկը։ Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր բաժանորդ գտնի իրեն հետաքրքրող բովանդակությունը՝ դա կլինի հաղորդում, ֆիլմ, նորություն, սերիալ, մուլտֆիլմ, թե՝ այլ բովանդակություն»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոստելեկոմ Հայաստան»-ի հանրային կապերի բաժնից՝ նշել է «Ռոստելեկոմ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ»-ի և «Շանթ» հեռուստաընկերության միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ նոյեմբերից սկսած «Շանթ» հեռուստաալիքների փաթեթը` «Շանթ Պրեմիում»-ը, «Շանթ Սերիալ»-ը, «Շանթ Մյուզիք»-ը և «Շանթ Նյուզ»-ը, նույնպես կհեռարձակվեն «Ռոստելեկոմ»-ի ցանցով։ Հայաստանյան հեռուստադիտողի կողմից այդքան սիրված «Շանթ» հեռուստաալիքները մշտապես բարձր վարկանիշ են վայելել հեռարձակվող որակյալ նորությունների, հեռուստասերիալների, բազմաբնույթ և բազմաժանր բովանդակության շնորհիվ։

««Շանթ» հեռուստաընկերության հետ բազմամյա համագործակցությունը շարունակվում է, և մենք ուղղում ենք մեր միջոցները հայաստանյան հեռուստաընկերության զարգացման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով հեռուստաալիքի դիտելիության բարձրացմանն ու բովանդակության զարգացմանը։ Որպես զարգացում՝ առաջիկայում կներկայացվեն հատուկ ուղղվածությամբ նոր հեռուստաալիքներ «Շանթ»-ի փաթեթի շրջանակներում։ Համոզված եմ, որ այս զարգացումների և մեր ներդրումների շնորհիվ հայաստանյան հեռուստաեթերը էլ ավելի ակտիվ կզարգանա՝ հանրությանը ներկայացնելով դիտարժան և հետաքրքիր բովանդակություն, ինչպիսին մշտապես եղել են «Շանթ» հեռուստաալիքները»,- ընդգծել է Հայկ Ֆարամազյանը։

Հեռահաղորդակցության ոլորտը շարունակական զարգացումներ է ապրում և «Ռոստելեկոմ»-ը պարբերաբար բարելավում է եթերը՝ համալրելով ոչ միայն տեղական, այլ նաև բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեռուստաալիքներով։

Միայն 2018թ. ընթացքում «Ռոստելեկոմ»-ի հեռուստաեթերը արդեն իսկ համալրել են այնպիսի սիրված հեռուստաալիքներ, ինչպիսիք են Spike, Bloomberg, Fast&FunBox HD, FightBox HD, ArmNews 24, M-1 Global, Zee TV, Малыш, «Բազմոց», «Մուզզոն», «Ֆիթնես», Матч! Премьер, НТВ Право, НТВ Сериал, НТВ Стиль, History 2, RTVi, Sony Channel, Sony Sci-Fi, HDL, SONGTV HD Armenia, «Շանթ Նյուզ HD», «Շանթ Սերիալ HD» ալիքները։

Առավել մանրամասն տեղեկատվություն «Ռոստելեկոմ»-ի կողմից հեռարձակվող հեռուստաալիքների մասին ներկայացված է ընկերության կայքում՝ goo.gl/2w8nRo:

Այսպիսով, «Ռոստելեկոմ»-ի կողմից իրականացվող թարմացումները շարունակվելու են՝ բաժանորդներին ներկայացնելով միայն լավագույնն ու դիտարժանը։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները