Տարածաշրջանային

Գրիգոլ Վաշաձեն ժխտել Է Վրաստանում «քաղաքացիական պատերազմի» սկսվելու հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Գրիգոլ Վաշաձեն ժխտել Է Վրաստանում «քաղաքացիական պատերազմի» սկսվելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն այն կարծիքին Է, որ անտեղի են գործող իշխանությունների ներկայացուցիչների այն մտահոգությունները, թե պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակը Վրաստանում «քաղաքացիական պատերազմի» սկիզբ կդառնա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Գեդեւան Փոփխաձեն լրագրողներին հայտարարել Էր, որ եթե նախագահ դառնա Վաշաձեն, ապա երկիր կվերադառնա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ներում կշնորհվի նախկին պաշտոնյաներին, ինչը «քաղաքացիական պատերազմի «սկսվելու քայլ» կլինի: «Ոչ մի ռեւանշ, ոչ մի «քաղաքացիական պատերազմ», ոչ մի դիմակայություն կամ քաղաքացիական ընդդիմախոսների բռնաճնշում, նրանց ահաբեկում ու ֆիզիկական հաշվեհարդար չի լինի»,-ասել Է Վաշաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:

Նա նաեւ պարզաբանել Է վերջերս արած իր հայտարարություններն այն մասին, որ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր Է ներում շնորհել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին եւ ազատել ձերբակալված նախկին պաշտոնյաներին: Վաշաձեի խոսքով՝ ինքը բոլորին ներում շնորհելու ցանկություն ունի, բայց դրա համար անհրաժեշտ Է ներգրավել դատախազությանը եւ համաներման հանձնաժողովին, հետեւաբար այդ մարդկանց «պետք Է ներում շնորհի պետությունը՝ գործող օրենսդրության համաձայն»:

Վաշաձեն նաեւ լիակատար վստահություն Է հայտնել, որ կհաղթի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եւ պնդում Է, որ, իր հաշվարկների համաձայն, ինքն իր մրցակցից առաջ Է անցել առաջին փուլում: Վրաստանի նախագահի պաշտոնի համար հոկտեմբերի 28-ին պայքարել Է 25 թեկնածու: Բոլոր քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո՝ անկախ թեկնածու, Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում Է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, հավաքել Է ձայների 38,64 տոկոսը, ընդդիմությունից նրա գլխավոր մրցակից Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը պետք Է տեղի ունենա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում