Հասարակական

Երևանի քաղաքապետարանը իրականացրել է հերթական սոցիալական ծրագիրը հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը իրականացրել է հերթական սոցիալական ծրագիրը հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների   համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը և «Փրկություն» հասարակական կազմակերպությունն իրականացրել են հերթական սոցիալական ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Բացահայտիր 2800-ամյա մայրաքաղաքը» ծրագրի շրջանակում ավելի քան 50 երեխա հնարավորություն է ունեցել «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսով շրջելու Երևանի փողոցներով, բացահայտելու մայրաքաղաքի տեսարժան վայրերն ու ծանոթանալու նրա պատմությանն ու մշակույթին:

Ծրագրի նպատակն է սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երեխաներից յուրաքանչյուրին, անկախ սոցիալական վիճակից, ընդգրկել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Այս դեպքում ծրագիրը նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում