Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ 

1 րոպեի ընթերցում

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը դարձել էր չեմպիոն: Կազմակերպիչները տղամարդկանց պայքարում լավագույնը ճանաչել են հայ մարզիկին:

Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած՝ Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ (13 ոսկե, 10 արծաթե և 11 բրոնզե):

Թիմն ընդհանուր հաշվարկում գրավել է երկրորդ հորիզոնականը:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում