Հասարակական

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բելառուսի գործընկերոջ հետ քննարկել է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բելառուսի գործընկերոջ հետ քննարկել է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի ունեցավ երկկողմ հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաև ստորագրվեց ՀՀ ԱԽ գրասենյակի և ԲՀ ԱԽ գրասենյակի միջև2019-2020թվականների համագործակցության պլանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում