Տարածաշրջանային

Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարություն է անելու

2 րոպեի ընթերցում

Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարություն է անելու

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցել Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, առաջին հայտարարությունը կանի ընտրություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրում նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 28-ին: Ընտրական մրցավազքի առաջատարը դարձել Է Զուրաբիշվիլին (38,64 տոկոս), նրան հաջորդել Է միավորված ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն (37,73 տոկոս): Քանի որ նրանցից ոչ ոք չի հաղթահարել 50-տոկոսանոց շեմը, երկրում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ:

«Այսօր երեկոյան ժամը 8-ին իմ հայտարարությունը կլինի ուղիղ եթերում»,- գրել Է Զուրաբիշվիլին Facebook սոցիալական ցանցի իր Էջում:

Մինչ այդ նա ամեն կերպ խուսափում Էր ԶԼՄ-ների հետ շփումներից, չնայած լրագրողների ջանքերին: Այսպես, նախօրյակին թղթակիցները նրան «բռնել Էին» փողոցում, սակայն Զուրաբիշվիլին թիկունք Էր դարձրել նրանց, ասելով, թե ԶԼՄ-ների հարցերին կպատասխանի, «երբ նրանց կկանչեն»: Զուրաբիշվիլիի այս գործելակերպը տարբեր լուրերի տեղիք Է տվել ԶԼՄ-ներում: Իշխող կուսակցությունում աղբյուրի խոսքով, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության ղեկավարներին ասել Է, որ «եթե ընտրությունների երկրորդ փուլում Զուրաբիշվիլին չկարողանա համոզիչ հաղթանակ տանել, ապա ոմանք կհայտնվեն քաղաքական աղբանոցում»:

Իշխող կուսակցությունում ակնկալում Էին, որ Զուրաբիշվիլիի հաղթանակ կտանի արդեն առաջին փուլում: Խոսակցություններ են ծավալվում նաեւ այն մասին, որ Զուրաբիշվիլին «Վրացական երազանքին» մեղադրել Է այն բանում, որ իր նախընտրական արշավը հարկ եղած ձեւով չի մշակվել եւ Իվանիշվիլիին սպառնացել Է իր թեկնածությունը հանել ընտրություններից: Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել Է Sputnik-ը:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում