Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նոր Նորք վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասաակայնության հետ կապերի վարչությունից, մի քանի ոլորտների առնչությամբ ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել` օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնելու համար:

«Այսուհետ մենք պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր քաղաքի բնակիչները ոչ միայն բավարարված, այլ նաև գոհ լինեն մեր աշխատանքից: Մենք նոր իշխանություններ ենք և մեզ վրա ենք վերցնում կառավարման պատասխանատվությունը, փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հետագայում պատվով հանձնենք կառավարումը հաջորդ իշխանություններին: Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհակալություն հայտնել վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արմեն Զաքոյանին և աշխատակիցներին` վարչական շրջանում կատարած աշխատանքի համար:

Խոսելով հետագա անելիքների մասին` Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ ցանկացած որոշում ու ծրագրի իրագործում պետք է լինի միայն օրենքի տառին համապատասխան:

«Եղել են որոշումներ, որոնք ուղղակի հակասել են հանրության պահանջներին: Մի քանիսին արտոնություն է տրվել, և ընդհանրապես հաշվի չեն առնվել այդ մարդկանց ցանկություններն ու իրավունքները: Ցավոք, մենք այդ ժառանգությունը ստացել ենք: Բայց այսուհետ ոչ միայն այդպես չի լինելու, այլև ցանկացած որոշում ընդունվելու է՝ հաշվի առնելով հանրային շահը: Մենք այսօր մեր քաղաքը վերականգնելու և վերակառուցելու բացառիկ հնարավորություն ունենք: Կանցնի 5, 10 կամ 15 տարի, երբ նոր սերունդը այդ ժամանակ գա, պետք է այնպես անենք, որ մեր մասին հպարտությամբ խոսի, ոչ թե փնովի: Մենք եթե որոշել ենք ծառայել մեր ժողովրդին, ուրեմն մեր անելիքը դա է»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետը շնորհավորել է Հայկ Մհրյանին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, և մաղթել ձեռքբերումներ աշխատանքում՝ ի նպաստ բնակիչների ու Նոր Նորք վարչական շրջանի զարգացման:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն