Հայկ Մարությանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Երչևանի աղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Դավթաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ թիմը պարտավոր է գործել այնպես, որպեսզի բնակիչները ոչ միայն չդժգոհեն, այլև իրենց գոհունակությունը հայտնեն կատարված աշխատանքի համար: Անդրադառնալով ապօրինի շինարարությանը` քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այդ ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու համար մեծ աշխատանք պետք է տարվի:

«Այսուհետ մենք ընդհանրապես թույլ չենք տալու որևէ ապօրինի շինարարություն: Սա չի նշանակում, որ քաղաքը չի զարգանալու, սա չի նշանակում, որ քաղաքն առաջ չի գնալու: Ծավալվելու է նոր շինարարություն, բայց այն անխտիր պետք է համապատասխանի կոնկրետ նորմերին և լինի օրինական»,- նշել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և աշխատակիցներին՝ վարչական շրջանում կատարած աշխատանքի համար, և համոզմունք հայտնել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս հետզհետե լուծումներ կտրվեն բնակիչների կողմից վեր հանված խնդիրներին:

«Մենք բոլորս ծառայում ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Կանցնի հինգ տարի, կգա ուրիշ թիմ, մենք նույնպես ղեկավարումը կհանձնենք իրենց, իսկ սա նշանակում է, որ ամեն մեկս մեր ընկած ժամանակահատվածում պետք է առավելագույնը անենք, որպեսզի քաղաքը զարգանա, որպեսզի քաղաքը գնա առաջ, սա է մեր նպատակը»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհավորելով Միքայել Թումասյանին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել է հաջողություններ աշխատանքում:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն