Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 5.3%

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, իսկ ՀՆԱ իրական աճը 2018թ-ին կանխատեսվում է 5.3%-ի սահմաններում: Ինչպես հայտնում է «Արմենպրեսը»՝ այս մասին ասված է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում: Նշենք, որ նախորդ կանխատեսմամբ 2018թ-ին Հայաստանի տնտեսական աճը գնահատվում էր 4.1%:

Զեկույցի գնահատականների համաձայն՝ ընթացիկ տարում տնտեսական աճին նպաստող գլխավոր ոլորտները լինելու են ծառայությունների ոլորտը՝ 6.3% և արդյունաբերությունը՝ 5%, իսկ գյուղատնտեսության աճը կկազմի 2.5%:

«2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումները: 2018թ-ի առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 8.3%-ով: Իրական աշխատավարձի աճը, գործազրկության կրճատումը և դրամական փոխանցումների աճը խթանում են սպառման ծավալների մեծացմանը և աղքատության կրճատմանը», - ասված է ՀԲ զեկույցում:

Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հոկտեմբեր ամսին հրապարակված նոր կանխատեսումների համաձայն ևս Հայաստանի տնտեսական աճի գնահատականները բարելավվել էին՝ 3.4%-ից բարձրանալով մինչև 6%:

Հայաստանի ԱՎԿ տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, իսկ նախորդ տարի նույն ցուցանիշը կազմել էր 5%: Հայաստանի Կենտրոնական բանկը ևս բարելավել է սպասվող տնտեսական աճի կանխատեսումների միջակայքը՝ 4.6-6.5%-ի փոխարեն կանխատեսելով 5.6-6.9%:

Հայերեն العربية English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ