ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie՚s-ի աճուրդում առաջին անգամ 432 հազար դոլարով վաճառվել Է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված նկարը: Աճուրդը կայացել Է Նյու Յորքում: Սկզբնապես նկարը գնահատվել Էր 7 – 10 հազար դոլար: «Էդմոնդ Բեդամիի դիմանկարը» կոչվող կտավն ստեղծվել Է Փարիզի Obvious կոլեկտիվի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դրա ստեղծման համար պահանջվել Է հատուկ ալգորիթմի մշակում, որն ուսումնասիրել Է XIV եւ XX դարերի միջեւ նկարված դիմանկարները: Համակարգիչն իր գործը պատմական օրինակների հետ Է համեմատել այնքան ժամանակ, մինչեւ որ չի կարողացել ոչ մի տարբերություն գտնել դրանց միջեւ:
Սա խոշոր աճուրդային տան կողմից այն նկարի առաջին վաճառքն Է, որը նկարվել Է արհեստական ինտելեկտի միջոցով:
«Արհեստական ինտելեկտն արվեստի ստեղծագործությունների շուկայի վրա ազդեցություն կգործի նաեւ ապագայում, թեեւ դեռեւս պարզ չԷ, թե որքան նշանակալի կլինի այդ ազդեցությունը»,- ասել Է Ռիչարդ Լլոյդը Chrisitie՚s-ից, որն Էլ կազմակերպել Էր այդ վաճառքը: