Life

Նոր «Տիտանիկը» նավի պատմական երթուղին կկրկնի 2022 թականին. CBS

2 րոպեի ընթերցում

Նոր «Տիտանիկը» նավի պատմական երթուղին կկրկնի 2022 թականին. CBS

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տիտանիկի» պատճենը ներկայացնող հանրանավը կջրարկվի 2022 թվականին եւ կկրկնի Մեծ Բրիտանիայից ԱՄՆ պատմական երթուղին, որն այդպես Էլ չավարտեց վերջինիս հռչակավոր նախորդը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին այս մասին հայտնել Է CBS հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ «Տիտանիկ II» նախագծի աշխատանքը վարում Է Blue Star Line ընկերությունը, որը գլխավորում ավստրալացի գործարար Քլայվ Փալմերը: Նախագծի գործարկման մասին հայտարարվել Էր 2012 թվականին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով դրա աշխատանքը 2015 թվականին դադարեցրել Էին եւ վերսկսել միայն այս տարվա սեպտեմբերին:

Այդ հանրանավի կառուցման արժեքը գնահատվում Է 500 միլիոն դոլար, ենթադրվում Է, որ այն կկարողանա տեղավորել 2,4 հազար ուղեւորների եւ անձնակազմի 900 անդամների: Ինչպես ճշտել Է Փալմերը, նոր «Տիտանիկն» իր առաջին երկշաբաթյա ուղերթը կկատարի Սինգապուրից Դուբայ, որտեղից հանրանավը կմեկնի Սաութհեմփթոն, որպեսզի այնուհետեւ կտրի-անցնի Ատլանտյան օվկիանոսը եւ ժամանի Նյու Յորք:

Ընկերության պլաններով՝ նավն ամեն շաբաթ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ ուղերթեր կկատարի ամռան ամիսների ընթացքում: «Տիտանիկը» Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին եւ վերջին ուղերթին մեկնել Էր 1912 թվականի ապրիլի 10-ին: Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն այն այսբերգի բախվեց Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում եւ ջրասույզ եղավ 2 ժամ 40 րոպե անց: Խորտակման հետեւանքով զոհվեց շուրջ 1,5 հազար մարդ, 712 ուղեւորների եւ անձնակազմի անդամների հաջողվեց փրկվել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում