Քաղաքականություն

ՀՀԿ-ն չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ. Վահրամ Բաղդասարյան

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք պայմանավորվածություն չենք խախտում, պայմանավորվել էինք, որ անակնկալներ չեն լինի»,-ասաց Բաղդասարյանը:

ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկվում է հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն էր: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում