Շունը տիրոջ ուշադրությունը գրավելու համար հեռախոսը դուրս է հրում նրա ձեռքից
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքիր Է՝ շներն ինչպես են ընկալում այն մարդկանց, որոնք ամբողջ օրն անհասկանալի ուղղանկյունի են պահում ձեռքներին եւ չեն կարողանում դրանից բաժանվել: Այս տեսանյութի հերոսը դարձել Է հենց նրանցից մեկը, որն ամբողջովին տարված Է սմարթֆոնով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մինչդեռ այդ տղամարդու լավագույն ընկերոջը՝ Բին անունով շանը, իրադարձությունների նման ընթացքն այնքան Էլ դուր չի գալիս: Տեսանյութի կադրերում երեւում Է, թե ինչպես Է Բինը կանգնել պառկած տիրոջ կողքին եւ թաթով բոթում Է ուսը՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը: Երբ կենդանին հասկանում Է, որ դա անիմաստ Է, նա պարզապես ցած Է հրում սմարթֆոնը տիրոջ ձեռքից:
Այսպես կրկնվում Է եւս մի քանի անգամ, մինչեւ որ միայնակ Բինը հասկանում Է, որ ուժով ոչինչ չի ստացվի, եւ իր հետ ոչ ոք չի խաղալու: