Տնտեսություն

Գարեգին Բաղրամյանը «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանը «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության   հիմնադրամի» աշխատակազմին է ներկայացրել նոր  տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, hոգաբարձուների խորհրդի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, նիստի ընթացքում «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն է ընտրվել Կարեն Ասատրյանը:

Նիստի ավարտից հետո հիմնադրամի աշխատակազմին ներկայացնելով նոր տնօրենին՝ Գարեգին Բաղրամյանը կարևորել է համակարգված աշխատանքը, որը կնպաստի հիմնադրամի հետագա գործունեությանն ու զարգացմանը:

Կարեն Ասատրյանը նշել է, որ ծանոթ է էներգետիկայի ոլորտին և հիմնադրամի աշխատանքներին, և կգործադրի առավելագույն ջանքերը՝ ոլորտի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև 2018թ.

նոյեմբերի 14-16-ին կայանալիք «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին, և նշել, որ անհրաժեշտ է աշխատել ամենօրյա ռեժիմով՝ ներդրումների ներգրավման և հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու համար:

Նշենք, որ «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի ընթացքում ներդրողներին կներկայացվեն բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նաև արևային էներգիայի 5 կայանների փաթեթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում