Տիգրան Խաչատրյանը «Եվրասիական շաբաթ 2018»-ի նպատակ է համարում ԵԱՏՄ երկրների համար ավելի արդյունավետ համագործակցության միջավայր ստեղծելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստորագրվել և վավերացման է սպասում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև առևտրի պայմանները բարելավող համաձայնագիրը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներինախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկրներից միակը, որը սահմանակից է Իրանի հետ, լավ հնարավորություն ունի իր տարածքը դարձնելու այն հարթակը, որը պետք է Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ԵԱՏՄ համաձայնագրի առավելություններն օգտագործելով, այն դարձնի ավելի գործուն, ավելի ծավալուն, ավելի արդյունավետ:

«Դա գուցե այն էական շեշտադրումն էր, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ֆորումի ընթացքում նշեց իր խոսքում: Գուցե դա այն առանձնահատկությունն է, որ հնչում էր որպես առանձնացված գիծ: Իսկ, ընդհանուր առմամբ , ֆորումի նպատակներն ավելի ընդհանուր են և բոլոր ջանքերով, բոլոր երկրների համար ավելի արդյունավետ համագործակցության միջավայր կստեղծի»,- նշեց նախարարը:

Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումի շրջանակներում քննարկվում են հարցեր, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության ներսում համագործակցությանը և այն ջանքերին, որոնց շնորհիվ ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրի սուբյեկտի համագործակցությունը լինի ավելի արդյունավետ երրորդ երկրների շուկայում:

«Պետք է այս ընթացքը համարել որպես զարգացման ընթացք, զարգացման քննարկումների շարք, մտքերի փոխանակման հարթակ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կբերի իր դիտարկումները, թե ինչպես կարելի է զարգանալ ավելի էֆեկտիվ ձևով, որպեսզի բոլորն էլ իրենց տեսակետներով կարողանան ընդհանուր լուծումների գալ. սա է ֆորումի կարևոր նպատակը»,- ընդգծեց Խաչատրյանը:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի