Քաղաքական դավադրությունների դեպքում ժողովուրդն իր խոսքը կասի. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն: Ֆեսյբուք սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքական ուժերը այդ գործընթացին որևէ հակասող գործողություն չեն անի:

«Վաղը լրանում է իմ հրաժարականից հետո օրենքով սահմանված առաջին ժամկետը, արտահերթ ընտրությունների գնալու համար ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ: Գործող Սահմանադրությամբ Խորհրդարանի լուծարման այլ տարբերակ չկա: Կամ պետք է գնայինք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, և առանց վարչապետի հրաժարականի, լուծարեինք Խորհրդարանը, կամ պետք է գնայինք այն ուղիով, որով հիմա շարժվում ենք: Որոշեցինք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով չգնալ: Զգացի, որ կլինեն մեկնաբանություններ, թե երկու ձեռքով կառչում եմ վարչապետի աթոռից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չէր կարող նման խոսակցությունների հիմք ստեղծել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր խմբակցությունները հայտարարել են վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին:

«Հարց է հնչեցվում, թե արդյոք այս ընթացքում դավադրություններ հնարավոր են: Տեսականորեն կարող են լինել դավադրություններ: Եթե դա արվի, ապա ժողովուրդն իր խոսքը պետք է ասի: Նույն ճանապարհով կդիմեմ ժողովրդին, կոչ կանեմ հավաքվելու ու իր խոսքն ասելու: Այնպես որ՝ հետևեք իրադարձություններին: Լինենք մշտական կապի մեջ, որ հարցերի վերաբերյալ արագ արձագանքենք, միմյանց հետ կայացնենք որոշումեր: Մի բան ակնհայտ է՝ պետք է գնանք արտահերթի, և հույս ունեմ՝ քաղաքական ուժերը դրան հակասող գործողություն չեն անի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել