«Էրեբունի-Երևան 2800»-ին մասնակից օտարերկրյա պատվիրակություններն այցելեցին Ծիծեռնակաբերդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան 2800» միջոցառման մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատվիրակության անդամները մասնակցելու են Երևանի 2800-ամյակին նվիրված տոնական և էքսկուրսիոն միջոցառումներին, այդ թվում՝ հոկտեմբերի 21-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա համերգին:

«Երևան են ժամանել 10 երկրներից 15 պատվիրակություն: Հիմնականում նրանք մեր գործընկեր, քույր քաղաքներից են: Կան քաղաքապետներ, քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արդեն երեկվանից մասնակցում են մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառումներին: Ավանդապես մենք մեկնարկում ենք առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Կարծում եմ՝ սա նաև քաղաքական մեծ նշանակություն ունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:

Դավիթ Գևորգյանը կարևորեց, որ պատվիրակությունների Երևանում գտնվելը լավ է առիթ է նաև երկկողմ հարաբերությունները զարգացնելու, պաշտոնական հանդիպումներ վարելու համար:

Պատվիրակությունները ժամանել են Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հորդանանից, Լիտվիայից, Լատվիայից, Էստոնիայից, Գերմանիայից, Լիբանանից և այլ երկրներից:

Նախատեսվում է նրանց այցը, մասնավորապես, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի կոնյակի գործարան:

Հայերեն العربية Français Русский

Թրամփը Պենտագոնին հրահանգել է կրճատել Հարավային Կորեայի հետ զորավարժությունների մասշտաբները

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար