Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահի ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Խոր կսկիծով իմացա, որ կյանքից հեռացել է մեր ժամանակաշրջանի ամենախոշոր տարեգիրներից մեկը՝ Արա Գյուլերը:

Նրա լուսանկարները սովորական պատկերներ չեն, որ մեխանիկական սարքը որսում է իր անտարբեր ու սառը աչքով, այլ արվեստագետի տաք ու թափանցող հայացքի սևեռում աշխարհի, իրերի ու մարդկանց վրա, որ անտեսանելին դարձնում է տեսանելի եւ անցողիկը՝ հավերժական:

Խորապես սգում եմ այդ մեծ մարդու կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի բոլոր անկյուններում»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում