Life

ԱՄՆ-ում վիթխարի կոճղասունկն՝ ավելի քան 440 տոննա քաշով, ամենախոշոր օրգանիզմն են ճանաչել աշխարհում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում վիթխարի կոճղասունկն՝ ավելի քան 440 տոննա քաշով, ամենախոշոր օրգանիզմն են ճանաչել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականներն ԱՄՆ-ում հայտնաբերել են Երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ օրգանիզմը՝ 37 հեկտար մակերեսով, ինչով հերքել են աշխարհում ամենախոշոր կենդանիների ցուցակում կապույտ կետի առաջնությունը: Դա միչիգանյան կոճղասունկն Է, որն աճել Է Միչիգանի նահանգի հյուսիսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Smithsonian հանդեսը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ գիտնական Մեթյու Թաուբն ուսումնասիրել Է Միչիգանի Վերին թերակղզում աճող միչիգանյան կոճղասնկի սնկամարմինը եւ հանգել եզրակացության, որ այն շատ ավելի մեծ Է ու տարիքով, քան նախկինում համարվում Էր: Վերջին տվյալներով՝ սնկամարմինը (որ թաքնված Է գետնի տակ) կշռում Է ավելի քան 440 տոննա, ինչը համապատասխանում Է երեք կապույտ կետերի զանգվածին, եւ տարածվում Է 37 հեկտարի վրա:

Ավելի վաղ գիտնականները հայտարարել են, որ 25 տարի առաջ հայտնաբերված ամենախոշոր սնկամարմինը կշռում Է 110 տոննա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում