Life

Քանյե Ուեսթը մարզակոշիկներ է նվիրել Ուգանդայի նախագահին եւ ուգանդական անուն Է ստացել

1 րոպեի ընթերցում

Քանյե Ուեսթը մարզակոշիկներ է նվիրել Ուգանդայի նախագահին եւ ուգանդական անուն Է ստացել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը հանդիպում Է ունեցել Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենիի հետ եւ նրան մի զույգ մարզակոշիկ նվիրել, իսկ փոխարենն ստացել Է ուգանդական անուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Vision թերթը:

Հրատարակությունը, վկայակոչելով Ուգանդայի նախագահի մամուլի ծառայությունը, հայտնել Է, որ Մուսեւենին ընդունել Է Քանյե Ուեսթին ու նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, որոնք հանգստանալու են եկել Ուգանդա: Հանդիպման ընթացքում ամերիկացի երգիչն Ուգանդայի ղեկավարին մի զույգ սպիտակ մարզակոշիկ Է նվիրել եւ դրանց վրա թողել իր ինքնագիրը:

Ի պատասխան Մուսեւենին Ուեսթին եւ Քարդաշյանին մի քանի գիրք Է նվիրել: Բացի այդ, Ուգանդայի նախագահն ամերիկացի հյուրերին տեղական անուններ Է տվել. Ուեսթին՝ Քանյեսիգի, իսկ Քարդաշյանին՝ Քեմիգիշա: «Ամերիկացի զույգը նախագահի հետ քննարկել Է Ուգանդայի եւ ընդհանուր առմամբ Աֆրիկայի ներդրումային ներուժը, հատկապես զբոսաշրջության ոլորտում»,- նշել Է Մուսեւենիի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում