Հասարակական

Հայկ Մարությանը վստահ է, որ ժամանակ չի ունենալու դերասանական կարիերայով զբաղվելու համար

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը վստահ է, որ  ժամանակ չի ունենալու դերասանական կարիերայով զբաղվելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը համոզված է, որ ժամանակ չի ունենա դերասանական կարիերան շարունակելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ հինգ տարի անց նորից կարող է վերադառնալ դերասանական կարիերային: «Թեև օրենքն ինձ թույլ է տալիս այս ընթացքում հանդես գալ որպես դերասան, բայց համազված եմ, որ ժամանակ չի լինելու»,-ասաց նա:

Երևանի նորընտիր քաղաքապետը վստահեցրեց, որ քաղաքացիները Երևանի հետ կապված փոփոխությունները զգալու են միանգամից: «Գլոբալ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև՝ աղբահանությունը, տրանսպորտը մենք սկսելու ենք լուծել և ընթացքն անպայման մեր համաքաղաքացիները կտեսնեն»,-նշեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում