Տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք առաջ տանել կազմակերպությունը. Միկայել Ժան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանը իր համար խիստ հոգեհարազատ է համարում ֆրանկոֆոնիան, իսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ծառայելը՝ մեծ պատիվ: Այս մասին նա նշեց հոկտեմբերի 12-ին ՖՄԿ գագաթնաժողովի փակման ժամանակ իր ելույթում:

«Ֆրանկոֆոնիան ինձ համար շատ հոգեհարազատ է դարձել: Որքան հաճելի էին տարբեր երկրների բնակիչների հետ հանդիպումները, արժեքներ ստեղծող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը: Կարևոր եմ համարում երիտասարդությանն ու կանանց հարցերին ուղղված ծրագրերը, խնդիրների լուծման գործում նրանց ներգրավելը: Շատ հաճախ են խոչընդոտներ եղել, սակայն մենք հասկացանք, թե ինչպես դրանք հաղթահարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միկայել Ժանը:

Միկայել Ժանը կարևոր համարեց միասնական աշխատանքը: Նա հպարտությամբ նշեց, որ տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացել են առաջ տանել կազմակերպությունը՝ բերելով մեկ այլ մակարդակի:

«Այն, ինչ նախորդերն են արել, մենք կարողացել ենք առաջ մղել: Շնորհակալություն վստահության համար, և կեցցե՜ ֆրանկոֆոնիան»,-հավելեց Միկայել Ժանը:

Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լուիզ Մուշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կազմակերպության նախորդ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը հաջողությամբ ղեկավարել է կազմակերպությունը՝ մեծ ջանքեր ներդնելով կատարված աշխատանքներում:

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում