ԱՄԷ-ի համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ․ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական անդամակցության վերաբերյալ հայտարարությունն արվել է Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան շնորհակալություն հայտնեց իր երկրի կառավարության և ժողովրդի անունից՝ նշելով, որ Էմիրությունների համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։

‹‹Այս արժեքավոր նախաձեռնությունն արտացոլում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների և պատմական համերաշխության խորությունը։ Այն նաև արտացոլում է մեր հավատարմությունն այն արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։ Այս համատեղ հանձնառությունը փաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի կարևորության մասին ››,- ասաց Զաքի Նուսեյբան։

ԱՄԷ պետնախարարն ընդգծեց նաև, որ ֆրանսերենն ամրապնդում է մշակութային բազմազանությունը՝ իր մեջ ներառելով հանդուրժողականության և բազմամշակութայնության արժեքները։ Ֆրանսերենն իրենից ներկայացնում է նաև համամարդկային ժառանգության կարևոր մաս, ինչն այս լեզուն դարձնում է այն աղբյուրներից մեկը, որը խաղաղության արժեքներ և մշակույթ է սերմանում տարբեր ժողովուրդների մեջ։

ԱՄԷ պատվիրակությունը՝ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ, մասնակցում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։ Պատվիրակության կազմում են նաև ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հարցերով նախարարի օգնական Յակուբ ալ-Հուսնին, ՄԱԿ-ի վարչության պետ Մուհամմադ Սեյֆ Հիլալ ալ- Շեհին, կապի վարչության փոխտնօրեն Ամինա Աբդ Ալլահ ալ-Համմադին, ֆրանկոֆոնիայի հարցերով բաժնի պետ Սալեմ Սահիլ ալ-Նիյադին, Մարիամ Զայեդ ալ- Մազրուին և Ալիա Իբրահիմ ալ-Հուսնին։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան հանդիպել է նաև ԵՊՀ Արաբագիտության բաժնում ոսովորող մի խումբ ուսանողների հետ, ովքեր ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնած կրթական ծրագրի շրջանակում այս տարի այցելել էին ԱՄԷ։ Էմիրություններ կատարած այցի ժամանակ հայ ուսանողները ճանաչողական այցեր են կատարել ալ-Բաստակիա քաղաք, ‹‹Իթթիհադ›› թանգարան, որոնց ընթացքում ծանոթացել են ԱՄԷ մշակույթին, պատմությանը և հիմնադրման փուլերին։

Բացի այդ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ-Քասիմին ԵՊՀ Արևելագիտության բաժնում բացել է Էմիրությունների անվան լինգաֆոնային լսարան, ինչը ևս վկայում է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ մշակութային երկխոսության ամրապնդման ԱՄԷ հանձնառության մասին։

ԱՄԷ-ն մասնակցել է նաև Երևանի կենտրոնում անցկացված «Ֆրանկոֆոնիայի ավան» ցուցահանդեսին, որի ժամանակ էմիրություններից ժամանած մշակութային խմբերը ներակայացրել են էմիրաթական ազգային ժառանգությունը։

Հայերեն English

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ