Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը հատկապես կարևորություն է տալու ֆրանսերենի տարածմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն մեծ պատիվ է համարում նոր պաշտոնի ստանձնումը: Հոկտեմբերի 12-ին ՖՄԿ գագաթնաժողովի փակման ժամանակ իր ելույթում նա նշեց, որ հաճույքով է ստանձնում նոր պարտավորությունները:

«Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում ընտրվելը: Երևան էի եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի կարգավիճակով, Երևանից գնալու եմ արդեն քարտուղարի պաշտոնում: Համոզված եմ, որ այս ընտանիքը մեծ ներուժ ունի: Պատահական չէ, որ ներկայացրել եմ իմ թեկնածությունը, ցանկանում եմ ավելի շատ ծառայել մարդկանց: Սա մի մարտահրավեր է, որը կփորձեմ հաղթահարել: Սա մի գործ է, որը ես միայնակ չեմ անելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լուիզ Մուշիկիվաբոն:

Նա նշեց, որ իր համար կարևոր էին այս ընթացքում կազմակերպության անդամների հետ ունեցած հանդիպումները: Լուիզ Մուշիկիվաբոյի խոսքով՝ հանդիպումների ընթացքում հավաքագրել է նրանց գաղափարները, լսել ակնկալիքները, որպեսզի կարողանան ընդհանուր նախագիծ մշակել:

«Ցանկանում եմ գլխավոր քարտուղարության անունից հայտարարել, որ ծառայելու ենք անդամ երկրներին: Տարբեր հանդիպումերի ժամանակ փորձեցի լսել շատերի ցանկությունները, որոշները նշում էին, որ ուրախ են Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը մաս կազմելու համար: Շատերը կիսվեցին մտահոգություններով, տեղեկացրեցին, որ ֆրանսերենն ավելի նվազ է կիրառվում իրենց հասարակությունում: Ես, որպես գլխավոր քարտուղար, կարևորություն եմ տալու ֆրանսերենի տարածմանը»,-ասաց Լուիզ Մուշիկիվաբոն:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղարը նշեց, որ 9 տարի աշխատել է դիվանագիտական ոլորտում, ձեռք է բերել կապեր, հաստատել հարաբերություններ տարբեր երկրների հասարակությունների ներկայացուցիչների հետ: Նա վստահեցրեց, որ տարիների ընթացքում ունեցած, փորձը, կապերը, հնարավորությունները ծառայեցնելու է ի շահ կազմակերպության:

«Ես վստահ եմ, որ բոլոր հարցերին պետք է լրջորեն անդրադառնալ, չեն լինելու թեթև հարցեր: Ես վստահ եմ, որ մենք միասին ենք աշխատելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրներին, ովքեր աջակցել են ինձ, նրանց՝ ովքեր պատրաստակամ են այս 4 տարիներին լինել իմ կողքին»,-հավելեց նա:

Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լուիզ Մուշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կազմակերպության նախորդ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը հաջողությամբ ղեկավարել է կազմակերպությունը՝ մեծ ջանքեր ներդնելով կատարված աշխատանքներում:

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում