«Արմենպրես»-ն արդեն խոսում է հինգ լեզվով. ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրահոսն ընթերցողներին հասանելի է նաև ֆրանսերեն լեզվով: Լրատվական գործակալությունը գործարկել է իր արդեն հինգերորդ լեզվական տարբերակը` ֆրանսերեն բաժինը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով միջոցառումների մամուլի սրահում գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրեց նոր՝ ֆրանսալեզու բաժինը:

«Հոկտեմբերի 1-ից գործարկել ենք «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ֆրանսերեն էջը: Բաժինը գործել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում, գագաթնաժողովի լուրերը ներկայացրել է հենց ֆրանսերենով, հայաստանյան լրահոսը` նույնպես ֆրանսերենով: Սա «Արմենպրես»-ի հինգերորդ լեզվական տարբերակն է` հայերենին, ռուսերենին, անգլերենին և արաբերենին զուգահեռ: Ֆրանսերեն տարբերակը, չնայած դեռ սոցիալական ցանցերում քիչ ներկայացվածություն ունի, սակայն օրական կտրվածքով մի քանի հազար ընթերցող է կարողացել մոբիլիզացնել»,-ներկայացրեց Արամ Անանյանը:

Օրվա ընթացքում մոտ 40-50 լրատվական արտադրանք թարգմանվել է ֆրանսերեն և տեղադրվել «Արմենպրես»-ի ֆրանսերեն բաժնում: Ֆրանսերեն լեզվով են նաև լուսանկարների տեսանյութերի գլխագրերը: Անանյանը նշեց` բաժինը, հավանաբար, կպահպանվի, քանի որ ֆրանսերեն տարբերակն իսկապես պահանջված է:

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պետական լրատվական գործակալությունն արդեն խոսում է իր հինգերորդ լեզվով: Մենք ուրախ ենք նաև, որ մեր գործընկերները ևս ֆրանսալեզու նյութեր են թողարկում, և պատրաստ ենք մեր արտադրանքով նույնպես կիսվել նրանց հետ` տալով ֆրանսալեզու լավ լրատվական արտադրանք»,-նշեց գործակալության տնօրենը:

«Արմենպրես»-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Flickr-ի լրատվական ժապավենում ներկայացնում է նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան 17-րդ գագաթնաժողովի ողջ պաշտոնական ֆոտոհոսքը: Այս պահի դրությամբ Flickr-ում տեղադրված է 1285 լուսանկար `21 ֆոտոալբոմով: Գագաթնաժողովից հետո այն նույնպես կպահպանվի և կլինի հասանելի:

Երևանում անցկացվող գագաթնաժողովի խոսնակՏիգրան Բալայանն իր հերթին փաստեց, որ թե ֆրանսալեզու բաժինը ստեղծելով, և թե գագաթնաժողովի պաշտոնական ֆոտոհոսքն ապահովելով «Արմենպրես»-ը հրաշալի աշխատանք է կատարել:

«Վստահ եմ, որ ֆրանսերեն լրահոսի ապահովումը շարունակական է լինելու, պահպանվելու է ոչ միայն Հայաստանի նախագահութան ընթացքում` առաջիկա երկու տարիներին, այլ նաև հետագայում, քանի որ Հայաստանը խորացնելու է իր ներգրավվածությունը ֆրանսախոս աշխարհում»,- հավելեց նա:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ֆրանսալեզու բաժինը գործարկվել է հոկտեմբերի 1-ից:

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով