ժողովրդավարության տարածման և առճակատումների բացառման գործում Ֆրանկոֆոնիան պետք է ունենա իր անելիքները. Միկայել Ժանի ելույթը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը վստահեցնում է, որ փլատակների վրա կառուցված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ամուր կանգնած է հողի վրա ու պատրաստ է դիմակայել առկա մարտահրավերներին: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, Միկայել Ժանն այս մասին ասաց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում:

«Միշտ չէ, որ մենք կարողացել ենք լավագույնս լուծել բոլոր հարցերը: Մենք մեր կազմակերպությունը կառուցել ենք փլատակների վրա: Մենք ֆրանսերենի միջոցով կարողացանք ապահովել վերածնունդ մեզ համար և աշխարհի համար, ֆրանսերենը փախանցեց կենսական և մարդասիրական ուժ: Ֆրանսերենը կարողացավ փոխանցել մեր մշակույթների բազմազանությունը և հավասարազոր արժանապատվությունը: Մենք ամուր կանգնած ենք հողի վրա, որպեսզի լավագույնս կարողանանք դիմակայել այսօրվա մարտահրավերներին»,- նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ ժողովրդավարության տարածման, առճակատումների բացառման գործում Ֆրանկոֆոնիան պետք է ունենա իր անելիքները: Միկայել Ժանը գտնում է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ուժը միասնական աշխատանքն է: «Մենք ոչ միայն կարողացել ենք դիմակայել մարտահրավերներին, այլ կարողացել ենք ծնել նոր արժեքներ»,- ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն այն կարծիքին է, որ այսօր ժողովրդավարության նահանջ է նկատվում, ինչից անմասն չի մնում ոչ մի մայրցամաք: «Մենք տեսնում ենք ծայրահեղականության առաջընթաց ամենուր, տեսնում ենք անարդարությունների առաջընթաց ինչպես երկրների ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով: Մենք տեսնում ենք խաղաղության հետընթաց, մենք ականատես ենք լինում պատերի կառուցման, ինչը նույնքան ամոթալի է: Կցանկանայի, որ մենք հարց տանք մեզ՝ ո՞ր կողմում ենք ցանկանում լինել: Արդյոք մենք պատրա՞ստ ենք ընդունել, որ միջազգային կազմակերպությունները ոմանց ձեռքում գործիք դառնան, թե՞ մենք կցանկանայինք ստեղծել հարթակներ, որոնք կկարողանան պատասխաններ բերել միջազգային հարթություններում: Արդյոք մենք պատրա՞ստ ենք նրան, որ գաղափարները լուծարվեն և կորցնեն իրենց իմաստը հանուն ռեալ պոլիտիկի, թե՞ մենք պատրաստ ենք բարձր ասել՝ ավելի շատ ազատություն և ավելի շատ ժողովրդավարություն: Արդյոք մենք պատրա՞ստ ենք թույլ տալ, որ էգոիզմը հաղթի գործընկերային երկխոսությանը: Այսօր մենք պետք է ընտրություն կատարենք հակադարձելու կամ անտարբեր մնալու մեջ, առաջընթացի ու հետընթացի մեջ», շեշտեց Միկայել Ժանը:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

Հայերեն Français

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի