Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու հայոց հողը կարող են դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միքայել Ժանը նման կարծիք հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում: «Հայոց հողը՝ հույսի և հիշատակի հողը, կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ, ինչի իրականացումը կախված է ձեզանից»,- դիմելով ներկաներին՝ նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հողի վրա ամեն ինչ պարտավորեցնում է հիշել և հիշատակել: Միկայել Ժանը շեշտեց, որ այս պահին մտքերով Հայոց ցեղասպանության բոլոր նահատակների հետ է, ինչպես նաև այն մարդկանց, որոնց հաջողվել է փրկվել ու ողջ մնալ: «Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ: Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որ տարածված է աշխարհով մեկ: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր: Այսօր Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի աշխարհը 5 մայրցամաքներից: Մեզ համար մեծ երջանկություն է հյուրընկալվել այստեղ: Ամեն ինչ հայոց հողում մեզ պարտավորեցնում է հիշատակել, միևնույն ժամանակ ամեն ինչ մեզ պարտավորեցնում է սթափ լինել»,- ընդգծեց Միկայել Ժանը:

Հայերեն العربية English Русский

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ