Հասարակական

Նիկոլ Փաշինյանը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ դիմավորում է գագաթնաժողովի մասնակից երկրների պատվիրակություններին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ դիմավորում է գագաթնաժողովի մասնակից երկրների պատվիրակություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորում են գագաթնաժողովի մասնակից երկրների պատվիրակություններին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի11-12Ֆրանկոֆոնիայի17-րդգագաթաժողովիօրակարգումՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանգլխավորքարտուղարիընտրությանհարցնէ:Գագաթաժողովիթեմանէ «Ապրելմիասին՝հարգելովհամերաշխությունը,մարդասիրական արժեքներնուբազմազանությունը՝իբրևխաղաղությանեւբարօրությանհիմքֆրանկոֆոնտարածաշրջանում»:ՀամընդհանուրարժեքներիվրախարսխվածայսթեմանհնարավորությունկտաարտացոլելՖրանկոֆոնիայումխաղաղությունը,համերաշխությունըևզարգացումը։ ՈրպեսՖրանկոֆոնիայի17-րդգագաթաժողովիլոգո ընտրվելէնուռը՝ինշանֆրանկոֆոնողջտարածքիխաղաղությանևբարգավաճման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում