Ինչ դիրքորոշում է արտահայտել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը Ղարաբաղյան հակամարտության և Ցեղասպանության հարցում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն (ՖՄԿ)՝ անդամ երկրների լայն աշխարհագրությամբ, ՀՀ համար հանդիսանում է կարևոր հարթակ ընդլայնելու միջազգային կապերը, ինչպես նաև բարձրաձայնելու և աշխարհին ընկալելի դարձնելու արտաքին քաղաքական գերակա հարցերի վերաբերյալ մեզ համար կարևոր թեզերը:

Միջազգային կապերի ընդլայնման և ամրապնդման առումով վերջին տարիներին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել (ՖՄԿ) անդամ այնպիսի երկրների հետ, ինչպես օրինակ՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Նիգերի Հանրապետությունը, Մավրիկիոսը, Վանուատուն, տարբեր ոլորտներում համագործակցության հուշագրեր են ստորագրվել Մադագասկարի Հանրապետության, Կոմորյան կղզիների, Տոգոյի, Կոտ դ’Իվուարի, Կամբոջայի համապատասխան գերատեսչությունների հետ: Սա Հայաստանի համար կարևոր խթան է մեր կողմից դեռևս ամբողջովին «չբացահայտված» Աֆրիկյան մայրցամաքի առանձին երկրների հետ նոր կապեր հաստատելու և առկա կապերը զարգացնելու տեսանկյունից: Այդ ուղղությամբ շարունակական համագործակցությունը կարող է ստեղծել ինչպես տնտեսական (փոխադարձ ներդրումներ, արտահանման և ներմուծման ծավալների մեծացում), այնպես էլ քաղաքական (օրինակ, մեզ համար գերակա հարցերի շուրջ համագործակցություն միջազգային տարբեր հարթակներում) լայն հնարավորություններ:

ՖՄԿ-ն տարիներ շարունակ հանդիսացել է նաև արտաքին քաղաքական գերակա հարցերի բարձրաձայնման կարևոր հարթակ, և տարվող հետևողական քաղաքականության ու ակտիվ ջանքերի արդյունքում, այդ կառույցի տարբեր փաստաթղթեր ամրագրվել են մեզ համար կարևոր շեշտադրումներ պարունակող ձևակերպումներ Ղարաբաղյան հակամարտության և Ցեղասպանության վերաբերյալ:

Կազմակերպությունը Ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձել է 2010, 2012, 2014 և 2016 թվականներին տեղի ունեցած գագաթաժողովների ժամանակ ընդունված բանաձևերում, որտեղ անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել «բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող սկզբունքների հիման վրա», ինչպես նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

ՖՄԿ շրջանակներում այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներն, իհարկե, պետք է լինեն շարունակական և հնարավորության դեպքում ցանկալի է հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստն ամրագրող ու ճանաչող ձևակերպումների: Բացի այդ, տրամաբանական կլինի, որ ՖՄԿ փաստաթղթերն անդրադառնան Ղարաբաղյան հակամարտությանը խաղաղության, ժողովրդավարության հաստատման, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որոնք միջազգային այս կազմակերպության առաջնային առաքելությունների շարքում են: Կարևոր է նաև, որ ՖՄԿ անդամ երկրները, որոնք հանդիսանում են միջազգային այլ կազմակերպությունների անդամ, փորձեն, առնվազն, ձեռնպահ մնալ այլ հարթակներում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ոչ կառուցողական նախաձեռնություններին միանալուց:

Ինչ վերաբերում է ՖՄԿ անդրադարձին Ցեղասպանությանը, ապա Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանի ժամանակ, որը կայացել է Երևանում 2015 թվականի հոկտեմբերի 10-ից 11-ը, ընդունվել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանը և Ֆրանկոֆոնիայի երկրների ու կառավարությունների նախարարները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես այլ միջազգային կազմակերպություններում, այստեղ ևս կարևոր է, որ Հայաստանը շարունակի հանդես գալ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններում առաջամարտիկի դերում՝ փորձելով հասնել նրան, որ կազմակերպության փաստաթղթերն արծարծեն, օրինակ, Ցեղասպանության հետևանքով խախտված իրավունքների վերականգնման հարցը:

Ամփոփելով՝ կարևոր է փաստել, որ ՖՄԿ շրջանակներում իրականացվող աշխատանքներն անհրաժեշտ է, որ լինեն հնարավորինս հասցեական, թիրախավորելով առանձին անդամ երկրների: Սա թույլ կտա հաշվի առնել առանձին երկրների առանձնահատկությունները և քաղաքական շահերը՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև գերակա թեզերի՝ նրանց համար հնարավորինս ընկալելի ներկայացմանը:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը