Տնտեսություն

Գարեգին Բաղրամյանը վստահ է, որ կարող է նպաստել Հայաստանում էներգետիկ ոլորտի զարգացմանը

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանը վստահ է, որ կարող է նպաստել Հայաստանում էներգետիկ ոլորտի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը վստահ է, որ կարող է նպաստել Հայաստանում էներգետիկ ոլորտի զարգացմանը: Այդ մասին Բաղրամյանը նշեց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ընդունել առաջարկը:

«Եղել է առաջարկ վարչապետի կողմից և ցանկացած մասնագետի համար, որին արվում է առաջարկ ու վստահություն է հայտնվում, որ ինքը կարող է աշխատել: Ես շատ բարձր եմ գնահատել այդ վստահությունը, կարծում եմ՝ կարող եմ նպաստել, որ էներգետիկան զարգանա»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը։

Հարցին՝ երկու ամսում կարո՞ղ է նպաստել, որ էներգետիկան զարգանա, նա կարծիք հայտնեց, որ կարող է, ապա նաև հնարավոր համարեց հետագայում իր պաշտոնավարումը այս պաշտոնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում