Միջազգային

Alibaba-ի ղեկավար Ջեկ Ման գլխավորել Է Չինաստանի ամենահարուստ բնակիչների վարկանիշը

2 րոպեի ընթերցում

Alibaba-ի ղեկավար Ջեկ Ման գլխավորել Է Չինաստանի ամենահարուստ բնակիչների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Alibaba ընկերության հիմնադիր եւ ղեկավար 54-ամյա Ջեկ Ման (նաեւ հայտնի Է որպես Մա Յուն) վերջին չորս տարվա ընթացքում երկրորդ անգամ Չինաստանի ամենահարուստ բնակիչների ցուցակը գլխավորել Է Hurun չինական գործարար հրատարակության («Ֆորբս»-ի չինական նմանօրինակը) վարկածով: Ինչպես ասված Է հոկտեմբերի 10-ին հրապարակված հոբելյանական՝ 20-րդ ամենամյա վարկանիշում, նրա կարողությունը տարվա ընթացքում աճել Է 35 տոկոսով եւ գնահատվում Է 39,1 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Evergrande խոշոր դեւելոպերական ընկերության վարչության նախագահ 60-ամյա Սյույ Ցզյաինը: Նրա անձնական կարողությունը կրճատվել Է 14 տոկոսով՝ մինչեւ 36,2 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում Է Մա Խուատենը (նաեւ հայտնի Է որպես Պոնի Մա), որը գլխավորում Է Ասիայի խոշորագույն հեռահաղորդակցական հսկան՝ Tencent-ը: Վարկանիշը կազմողները նրա ակտիվների գնահատել են 34,8 մլրդ դոլար: Չինաստանում դոլարային միլիարդատերերի թիվն անցյալ տարվա ընթացքում կրճատվել Է 27-ով՝ մինչեւ 620:

Ինչպես նշում Է Hurun-ը, այս տարի ռեկորդային ցուցանիշի Է հասել կանանց բաժինը՝ նրանք կազմում են վարկանիշի մասնակիցների գրեթե երրորդ մասը՝ 28,7 տոկոսը: Միլիարդատերերի մեծամասնությունը բիզնեսով Է զբաղվում արտադրության, անշարժ գույքի, ներդրումների եւ IT ոլորտներում: Մասնակիցների միջին տարիքը 55 Է, ինչը մեկ տարով ավելի Է 2017 թվականի համեմատությամբ: LEXUS Hurun China Rich List վարկանիշը հրապարակվում Է 1998 թվականից: Ցուցակում հայտնվելու համար դրա մասնակիցների նվազագույն կարողությունը պետք Է կազմի 2 մլրդ յուան (մոտավորապես 290 մլն դոլար). հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում