ԱՄԷ-ն առաջին անգամ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին որպես ասոցացված անդամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արաբական Միացյալ Էմիրությունները հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցի որպես ասոցիացված անդամ։

Սա առաջին անգամն է, երբ ԱՄԷ-ն ֆրակնոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցում է որպես ասոցիացված անդամ, քանի որ նախկինում նրա մասնակցությունը եղել է որպես դիտորդ-անդամ։ Այս զարգացումը արժևորում է Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերը անվտանգության, խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և մշակութային բազմազանության արժեքների ամրապնդման հարցում։

ԱՄԷ պատվիրակությունը՝ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ, նախորդ երկու օրերին մասնակցել է նաև ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական հանդիպումներին, որոնք անցկացվել են «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում» խորագորվ։ Հանդիպումներին մասնակցել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ հանդիսացող մի շարք երկրների պաշտոնական պատվիրակություններ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Զաքի Նուսեյբան նշեց, որ ԱՄԷ-ն 2010թ.-ից սկսած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդ-անդամ է՝ հավելելով, որ Երևանում կայանալիք գագաթնաժողովին իր երկիրն առաջին անգամ կմասնակցի որպես ասոցիացված անդամ։

ԱՄԷ պետնախարարը նաև բարձր գնահատեց հայ-էմիրաթական ամուր հարաբերությունները՝ ընդգծելով, որ առկա են մեծ հնարավորություններ առաջիկայում ևս ամրապնդելու մշակությանի հարաբերությունները երկու երկրների միջև։

«Մեզ համար ֆրանսերենը չափազանց կարեւոր է, քանի որ այն տարբեր մշակույթների երկխոսության լեզու է, և ինչպես շատերն են ասում՝ ֆրանսերենը խաղաղության երկխոսության լեզու է»,- նշեց Զաքի Նուսեյբան։

ԱՄԷ պետնախարարը նաև մեծ ցավ հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, ով մշակութային հսկայական ժառանգություն է թողել և մեծ ներդրում է ունեցել ողջ աշխարհում Հայաստանի համբավը տարածելու գործում, ինչի շնորհիվ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նրան շնորհել է պատվավոր քաղաքացիություն։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով