Ավստրալիայի ափերի մոտ փրկել են ցանցերի մեջ խճճված կետի ձագին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 9-ին Ավստրիայի արեւելյան ափին հաջողությամբ Է ավարտվել ցանցերի մեջ խճճված կետի ձագին փրկելու գործողությունը, որոնք խոչընդոտում Էին ափին շնաձկների մոտենալուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սապատավոր կետի անօգնական ձագին, որը հայտնվել Էր ցանցերի մեջ, վաղ առավոտյան նկատել Էին ափից 50 մետր հեռավորության վրա: Նրան փրկելու գործողությունն սկսվել Է անհապաղ, բայց առանց դժվարությունների չի անցել: Ձագը, որը կշռում Էր մի քանի տոննա, պինդ «փաթաթված Էր» ցանցով, որը խորը մտել Էր նրա մաշկի մեջ: «Նա շատ մատղաշ ձագ Էր, նա սպառել Էր բոլոր ուժերը եւ, կարծես, արդեն պատրաստ Էր հրաժեշտ տալ կյանքին»,-լրագրողներին պատմել Է փրկարարական գործողության մասնակից բնապահպան Թրեւոր Լոնգը:
Նրա խոսքով՝ այդ ողջ ընթացքում ձագի կողքին գտնվում Էր նրա մայրը, որը հետաքրքրությամբ հետեւում Էր, թե ինչպես Է ընթանում փրկարար գործողությունը: Բարեբախտաբար, գործողությունը հաջողությամբ Է պսակվել: «Մեծ դժվարությամբ հաջողվեց ձագին ազատել ցանցերից: Նրա մարմնի վրա ցանցերից բավականին խորը կտրվածքներ են մնացել, բայց դրանք չեն սպառնում նրա կյանքին»,-նշել Է գիտնականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: