Ինովացիա

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ցանկանում են դեպի Վեներա առաքելությունն արձակել 2026 թվականին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ցանկանում են դեպի Վեներա առաքելությունն արձակել 2026 թվականին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-ամերիկյան «Վեներա-Դ» առաքելության արձակումը մոլորակի ուսումնասիրման համար պլանավորվում Է 2026 թվականին: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտական աշխատակից Իրինա Կովալենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վեներա-Դ» առաքելությունը պլանավորված Է 2026 թվականին «Անգարա» հրթիռի միջոցով»,- ասել Է Կովալենկոն Տիեզերական հետազոտությունների ինստիտուտում կայացած գիտաժողովում:

Առաքելության համար երկու երկրների գիտնականների համատեղ աշխատանքի մասին ավելի վաղ ուղիղ գծի ընթացքում հայտնել Էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Արձակման ստույգ ժամկետն ավելի վաղ չեն հայտնել, միայն ասվել Է, որ խոսքը վերաբերում Է 2025-ից հետո ընկած ժամանակաշրջանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում