2018-ին Հայաստանում կանխատեսվում է 6% իրական տնտեսական աճ. ԱՄՀ զեկույց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումներով՝ 2018թ-ին Հայաստանում կգրանցվի 6% իրական տնտեսական աճ: ԱՄՀ կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են ապրիլ ամսին հրապարակված զեկույցի համեմատությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եթե ապրիլ ամսվա զեկույցում 2018-ի համար ՀՆԱ իրական աճը կանխատեսվում էր 3.4%-ի սահմաններում, ապա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ: Ընդ որում՝ կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշները բարելավվել են նաև 2019 թվականի համար: Եթե նախորդ զեկույցում 2019թ-ին կանխատեսվում էր 3.5% աճ, ապա նոր զեկույցում սպասվում է 4.8% աճ:

Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կպահպանվեն. ակնկալվում է, որ մինչև 2020 թվականը գլոբալ աճը կմնա կայուն 3.7 տոկոս։ ԱՄՀ զեկույցի համաձայն՝ 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցվել է 0,2 տոկոսային կետով՝ հասնելով մինչեւ 3,7 տոկոս եւ 2019 թվականինը՝ նույնպես 0,2 տոկոսային կետով՝ մինչև 3,7 տոկոս:

Հատկանշական է, որ ըստ զեկույցի՝ վերագնահատումը առավել Էական Է զարգացող շուկաների համար, որտեղ նկատվում է տնտեսական աճի դանդաղում, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում (Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում), Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրանում եւ Եվրոպայի զարգացող երկրներում՝ առավելապես Թուրքիայում:

Իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումները՝ ըստ ԱՄՀ զեկույցների

2018 թվական

Ըստ ԱՄՀ փորձագետների՝ 2018 թ.-ին Վրաստանում կանխատեսվում է 5.5% իրական տնտեսական աճ (նախորդ զեկույցով՝ 4.5%), Ռուսաստանում՝ 1.7% (1.7%), Ղազախստանում՝ 3.7% (3.2%), Բելառուսում՝ 4% (2.8%), Մոլդովա 3.8% (3.5%) և Ուկրաինան՝ 3.5% (3.2%)։

Հատկանշական է, որ նոր կանխատեսումներով ԱՄՀ-ն նվազեցրել է Ադրբեջանում սպասվող իրական տնտեսական աճի մակարդակը՝ մինչև 1.3%` նախորդ 2%-ի փոխարեն: Նույն պատկերն է նաև Ղրղզստանում՝ 2.8% աճ նախորդ 3.3%-ի փոխարեն, և Թուրքիայում՝ 3.5% աճ՝ նախորդ 4.5%-ի փոխարեն:

Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կանխատեսվող տնտեսական աճի տեմպերով առաջատարն է:

ԱՄՀ-ի մասնագետների կարծիքով` 2020թ-ին համախարհային տնտեսական աճը կպահպանվի 3.7%-ի շրջակայքում, քանի որ զարգացած երկրների տնտեսական անկման հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից իրականացվող զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը փոխհատուցվում է զարգացող շուկաներում և զարգացող տնտեսությունների աճի բարելավմամբ։ ԱՄՀ-ն նաեւ 2019 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել Է Չինաստանում՝ հաշվի առնելով ՉԺՀ-ից ներմուծվող ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի բարձրացումը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ