Հասարակական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով տիկին Տեմբոնին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ հետևողականորեն զարգանում է կառուցողական և դրական մթնոլորտում:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և գոհունակությամբ խոսել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման ու դրա կապակցությամբ երկրում տիրող տոնական մթնոլորտի մասին: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը նշել է, որ բանկի կողմից Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերի վերջնարդյունքն ավելի բարեկեցիկ Հայաստան ունենալն է, իսկ ծրագրերի ամենակարևոր շահառուն հայ ժողովուրդն է:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերի շուրջ, քննարկել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության շարունակական համագործակցության հիմնական ուղղությունները: Հանդիպմանը Մերսի Տեմբոնը և Մհեր Գրիգորյանն անդրադարձել են նաև «2019-2022թթ. Երկրի գործընկերության շրջանակ» համատեղ մշակվող փաստաթղթին, որը երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա խորացման և ընդլայնման առումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում