ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբիին, որը խաղացել Է «Ինքնասպանների ջոկատը»(Suicide Squad, 2016) մարտաֆիլմում, առաջարկել են Բարբի տիկնիկի դերն այն կինոժապավենում, որը, ինչպես նախատեսված Է, Էկրաններ կբարձրանա 2020 թվականի գարնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Hollywood Reporter հանդեսը:
Հանդեսի տվյալներով՝ Բարբիի դերը դերասանուհուն առաջարկել են Mattel կորպորացիայում, որը թողարկում Է ամբողջ աշխարհում հայտնի տիկնիկները: Նախագծում ընկերության գործընկեր Է հանդես գալիս Warner Bros կինոընկերությունը:
Առաջին Բարբի տիկնիկը թողարկվել Է 1959 թվականին: 1960-ական թվականների վերջից սկսեցին հայտնվել մոդելներ, որոնք մարմնավորում Էին աֆրոամերիկուհիների եւ այլ ռասայական եւ Էթնիկական խմբերի ներկայացուցչուհիների:
Մինչ այժմ ներկայացվել են 200 տարբեր մասնագիտությունների Բարբիներ՝ ուսուցչուհիներից մինչեւ տիեզերքի հետազոտողներ եւ քաղաքական գործիչներ: 28-ամյա Մարգո Ռոբբին խաղացել Է ավելի քան 30 ֆիլմերում եւ սերիալներում:
Առավել հայտնիներն են «Գայլն Ուոլ սթրիթից» (The Wolf of Wall Street, 2013), «Բոյֆրենդն ապագայից» (About Time, 2013), «Ֆոկուս» (Focus, 2014) եւ «Ինքնասպանների ջոկատը»: Անցյալ տարի դերասանուհին «Օսկարի» Է ներկայացվել առաջին պլանի կնոջ լավագույն դերի համար «Տոնյան ընդդեմ բոլորի» (I, Tonya) կինոնկարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: