Հասարակական

ԱՄԷ պատվիրակությունը ներկա է գտնվել ֆրանկոֆոն երկրների մշտական խորհրդի բացմանը

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ պատվիրակությունը ներկա է գտնվել ֆրանկոֆոն երկրների մշտական խորհրդի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են էմիրաթցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա է գտնվել ֆրանկոֆոն երկրների մշտական խորհրդի նիստին։

Նիստն ազդարարել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկը Երևանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էմիրությունների մասնակցության նպատակն է արտահայտել երկրի հանձառությունն այն արժեքներին, որոնք մարմնավորում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն ընթանում է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում» խորագրով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում