Տնտեսություն

Ապահովելով էներգետիկ համակարգի կայուն զարգացումը՝ կունենանք տնտեսության բավականին մեծ աճ. Գարեգին Բաղրամյան

1 րոպեի ընթերցում

Ապահովելով էներգետիկ համակարգի կայուն զարգացումը՝ կունենանք տնտեսության բավականին մեծ աճ. Գարեգին Բաղրամյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ Գարեգին Բաղրամյանը խոստանում է ամեն ինչ անել Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետ զարգացումն ապահովելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նախարարության աշխատակազմի հետ հանդիպմանը Գարեգին Բաղրամյանն ընդգծեց, որ էներգետիկ համակարգն ամբողջ երկրի տնտեսության շատ կարևոր մասն է: «Ապահովելով էներգետիկ համակարգի կայուն զարգացումը՝ կունենանք նաև տնտեսության բավականին մեծ աճ: Ամեն ինչ պետք է անենք: Կան ծրագրեր: Չհաջողելու իրավունք չունենք: Կարծում եմ, որ պետք է ապացուցեմ, որ նշանակման մեջ չեք սխալվել, պարոն վարչապետ»,- ասաց նախարարը:

Բաղրամյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանին և նախարարության աշխատակազմին անցած ամիսների համատեղ աշխատանքի համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ոլորտի պրոֆեսիոնալ ներուժը՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից, քաղաքական անցյալից, պետք է համախմբվի՝ զարգացման ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում