Հասարակական

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն իր աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ

4 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն իր աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում մեկնարկեց Նախարարական համաժողովի նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ի միջոցառմանը մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:

«Հայաստանն ուրախ է ձեզ հյուրընկալել: Սա մեծ պատիվ է Հայաստանի համար: Միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, որ Հայաստանը վերցնում է իր վրա»,- նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարներն իրենց աշխատանքային խորհրդակցությունը սկսեցին մեկ րոպե լռությամբ:

«Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել Շառլ Ազնավուրի հիշատակը՝ մեծ ֆրանսիացու, մեծ հայի, մեծ քաղաքացու»,- ասաց Մնացականյանը:

Նախարարական համաժողովը կընդունի ՖՆՀ-ի նախորդ նստաշրջանի զեկույցի նախագիծը, տեղի կունենան տարբեր քննարկումներ ու կկայացվեն որոշումներ: Համաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնփակ ռեժիմով:

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը:Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված էՖրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ուգործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Կներկայացվեն արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաև ազգային խոհանոցը: Բացմանը նախատեսված են ելույթներ, երաժշտական կատարումներ, այց Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներ:

Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 9-12-ը, Ծաղկաձորում։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ-ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Այս շատ արդիական թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձևերը և ԶԼՄ-ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիքների ձեւավորման գործում։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելՖրանկոֆոնիայիտնտեսական ուղղությունը՝ընդունելովՖրանկոֆոնիայիառաջինտնտեսականռազմավարությունը:

Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում ժամը 19:30-ինկանցկացվիգալահամերգ,որի եզրափակիչհատվածընվիրվածէլինելուաշխարհահռչակշանսոնյեՇառլԱզնավուրին:

ՀամերգիմյուսմասումելույթկունենանաշխարհահռակերգիչներԱնժելիկԿիժոն,ՄելոդիԳարդոն,Զազը:

Հոկտեմբերի 11-12 կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ: Գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:

Գագաթաժողովիթեմանէ«Ապրելմիասին`հարգելովհամերաշխությունը,մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում