Միջազգային

Հայիթիի Հանրապետությունում երկրաշարժի հետևանքով զոհվել է 11 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայիթիի Հանրապետությունում երկրաշարժի հետևանքով զոհվել է 11 մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 04:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:11-ին) գրանցել է հյուսիսային լայնության 20.04 աստիճանև արևմտյան երկայնության 72.97 աստիճանաշխարհագրական կոորդինատներով (Հայիթի, Տի Պոր-դե-Պե քաղաքից 78 կմ հյուսիս), օջախի 12 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ «France-Presse» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 11 զոհ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում