Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը:

Անգնահատելի է նրա ավանդը համաշխարհային երգարվեստի բնագավառում: Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին և լավագույն մարդուն՝ մարմնավորելով արվեստագետի այն առաքինությունները, որոնք կոչված են կյանքը դարձնելու առավել գունեղ, ներդաշնակ ու բարի:

Հենց այդ հատկանիշներն էին, որ որպես ՄԱԿ-ի պատվավոր դեսպան և ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան Լա Սուպերբային մղեցին կանգնել թույլերի, ճնշվածների կողքին և իր ողջ համբավն ու հեղինակությունն օգտագործել աշխարհի տարբեր, երբեմն փակ անկյուններում թաքնված խնդիրները բարձրացնելու համար:

Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ ու երախտագիտությամբ կհիշի սիրելի Մոնսերատին, նրա երկու այցելությունները Հայաստան և Արցախ և անմոռանալի համերգը Ստեփանակերտում, որը նա նվիրել էր խաղաղությանը և Արցախի բարգավաճմանը:

Այս անդառնալի կորստի կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Մոնսերատ Կաբալյեի ընտանիքին և մտերիմներին, ինչպես նաև Իսպանիայի բարեկամ ժողովրդին»:

Հայերեն English

Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով

Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե

Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել

Երևանում մեկ տարեկան երեխան մահացել է երրորդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով

ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ