Տարածաշրջանային

Թուրքիայի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել երկրի լրագրողական համայնքի վրա

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել երկրի լրագրողական համայնքի վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները շարունակում են տարբեր շինծու մեղադրանքներով ձերբակալել, ազատազրկման դատապարտել իշխանությունների քաղաքականությունը քննադատող կամ տարբերվող կարծիք ունեցող լրագրողական համայնքի ներկայացուցիչներին:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

Միայն 2018թ. սեպտեմբերի ընթացքում դատարանի առջև է կանգնել 110 լրագրող, որոնցից 5-ը դատապարտվել են 21-ական տարվա ազատազրկման:

«Ազատ լրագրողների նախաձեռնության» տվյալների համաձայն՝ ներկայումս թուրքական բանտերում են գտնվում 173 լրագրողներ: Բազմաթիվ լրագրողներ էլ սպասում են իրենց դատական վճիռներին:

Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումներն ու նրանց ձերբակալությունները հատկապես մեծ թափ են առել 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած շրջանում:

Ձերբակալված լրագրողները հիմնականում մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների քարոզ իրականացնելու կամ էլ գյուլենականության շինծու մեղադրանքներով:

Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու իրավապաշտպանները Թուրքիայի իշխանություններին պարբերաբար կոչ են անում ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները, սակայն ապարդյուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում