Տարածաշրջանային

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն գործի Իրանի վրա. ԻԻՀ-ի Կենտրոնական բանկ

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն գործի Իրանի վրա. ԻԻՀ-ի Կենտրոնական բանկ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք կարող են ուժի մեջ մտնել ընթացիկ տարվա նոյեմբերին, մեծ ազդեցություն չեն գործի Իրանի ֆինանսական ու նավթային գործունեության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հառտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի ղեակավար Աբդոլնասեր Հեմաթին:

«ԱմՆ-ի կառավարությունն արդեն արել Է այն ամենը, ինչ ցանկանում Էր: Սահմանափակումների հետ կապված հիմնական աշխատանքը, որով նրանք զբաղվում են ամեն օր, Իրանի ֆինանսական գործունեությանը եւ իրանական նավթի արտահանմանը խանգարելն Է: Ըստ իս, նյեմբերին ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենա»,- ասել Է Իրանի ԿԲ-ի ղեկավարը ՌԻԱ Նվովոստիին:

«Ես միայն կարող եմ ասել, որ նրանց չհաջողվեց խոչընդոտներ ստեղծել Իրանի ֆիանսական ու նավթային գործունեության համար: Կարող եմ ասել, որ հաջողության հասնելու համար նրանք հիմք չունեն»,- ասել Է Հեմաթին՝ ամփոփելով Ռուսաստան կատարած այցի արդյունքները:

Ավելի վաղ Իրանի ազգային նավթընկերության (NIOC) ղեկավար Աքի Քարդորը Իհայտարարել Է, որ Թեհրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը, չնայած ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքին: Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի արդյունահանումը, «օգտագործելով իր ունեցած բոլոր հզորությունները», եւ երկիրը խնդիրներ չի ունենա նավթի վաճառքից դրամական միջոցների ստացման հարցում: «Եվրամիության հետ համաձայնագրի կնքման համար Իրանի արտաքին գործերի նախարարության գործադրած ջանքերն ուղղված են այդ խնդրի լուծման տարբեր միջոցների ստեղծմանը»,- հավելել Է Քարդորը:

Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ: Պատժամիջոցներն «ունեն միայն մեկ ազդեցություն, դրանք բարդացնում են իրանական ժողովրդի առօրյա բնականոն կյանքը», ասել Է Ռոուհանին: Երրորդ երկրներին պատժամիջոցների սպառնալիքներով, որոնք պաշտպանում են բիզնեսը իրանցի գործընկերների հետ, ԱՄՆ- ցանկանում Է կանգնեցնել Իրանի առաջընթացը:

«Դա ոչ մի օգուտ չի բերում ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իրանին, ո՛չ Էլ ամբողջ տարածաշրջանին»,- նշել Է նախագահը: «Պատմությունը ցույց կտա, որ այժմ ԱՄՆ-ը մեծ սխալ Է կատարում»,- ընդգծել Է նա:

Ընդ որում Ռոուհանին ասել Է, որ պատժամիջոցների սահմանմամբ ԱՄՆ-ը խոչընդոտում Է համաշխարհային առեւտրատնտեսական համագործակցության բնականոն զարգացումը, ուստի նա «հեռանկարում չի կարողանա նման ճնշում գործադրել երկար ժամանակ, դա չի նպաստելու այն նպատակի իրագործմանը», որը դրել Է Վաշինգտոնը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում