ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ITV ալիքում եղանակի կանխատեսում վարող Էլիսոն Հեմոնդն ուղիղ եթերում ասիստենտին հրել Է գետը: Կատարվածի տեսագրությունը զետեղել են Twitter-ում հաղորդման պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեմոնդը քայլում Է Մեծ Բրիտանիայի լողացող մակետի վրայով եւ պատմում երկրի եղանակային պայմանների մասին: Անսպասելիորեն նա կորցնում Է հավասարակշռությունը եւ օգնականին հրում Մերսի գետը: Ասիստենտն արագորեն բարձրանում Է հարթակ. դրանում նրան օգնում են գործընկերը եւ հեռուստահաղորդավարուհին:
Միջադեպից հետո Հեմոնդը մի քանի անգամ ներողություն Է խնդրում տղամարդուց եւ կատակում, թե Հյուսիսային Իռլանդիայում փոքր-ինչ խոնավ կլինի՝ ցույց տալով թրջված ասիստենտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: