Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը վկայում է պետական համակարգի կայունության մասին. ԱԳ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ցույց է տալիս, որ չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, պետական համակարգը գործել է անխափան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին:

Ֆարմանյանը նշեց՝ երկկողմ հարաբերությունների ձևաչափը, պետությունների ղեկավարների այցը կարևոր տեղեկատվական առիթ են գագաթնաժողովի շրջանակում, սակայն նա հետաքրքրվեց նաև ակնկալվող ձեռքբերումներով:

«Կարող եմ ասել, որ կարևոր փուլ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով նաև վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները մեզ մոտ: Շատ կարևոր է, որ Հայաստանն այժմ վերահարաբերվում է արտաքին բարեկամ և գործընկերների հետ: Եվ այս կոնտեքստում կարևոր է, որ մենք վերստին ծանոթանանք մեր գործընկերների հետ, և սրան են միտված լինելու երկկողմ հանդիպումները: Սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում, չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, Հայաստանի պետական համակարգը գործել է անխափան: Հայաստանի քաղաքական համակարգը բավական կայացած է, որպեսզի այսպիսի մասշտաբի միջոցառումը տեղի ունենա և լինի պատշաճ կազմակերպված»,-ասաց Ռուբինյանը:

Փոխնախարարը նշեց նաև՝ ժամանելու են բազմաթիվ պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, այդ թվում՝ այնպիսի պետությունների, ինչպիսիք են Ֆրանսիան, Կանադան: Ռուբինյանը գագաթնաժողովը նաև յուրահատուկ հնարավորություն համարեց Հայաստանի համար աֆրիկյան պետությունների հետ կապերը խթանելու: «Դրանցից շատերի հետ այլ հարթակներում կապի հնարավորությունները սահմանափակված են: Այսպիսի մասշտաբի միջոցառման անցկացումը միանշանակ կմեծացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը»-եզրափակեց նա:

ԱԺ-ն հոկտեմբերի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Դրանով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախագծի երկրորդ ընթերցումը կկայանա հոկտեմբերի 5-ին ժամը 18:00-ին:

Հայերեն English Français

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի