Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ապահովելու համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը:

Օպերատիվ շտաբը գագաթնաժողովի ողջ ընթացքում համակարգելու է տեղեկատվության հավաքման և ամփոփման, վերակարգերի ծառայության հսկողություն իրականացնող, օպերատիվ, արագ արձագանքման, նյութատեխնիկական ապահովման խմբերի աշխատանքը:

Օպերատիվ շտաբը շուրջօրյա գործելու է հոկտեմբերի 6-ի ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 24-ը:

Օպերատիվ շտաբի հսկողության ու համակարգման դաշտում կլինի օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների, հանցագործության դեպքերի, պատահարների, ինչպես և օտարերկրյա քաղաքացիներին առնչվող միջադեպերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` հասարակական կարգի պատշաճ ապահովման և արագ արձագանքելու նպատակով:

ՀՀ ոստիկանությունն անում է ամեն ինչ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն ապահովելու ուղղությամբ և ակնկալում է քաղաքացիների սրտացավ աջակցությունն այդ գործում:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով