Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման համար չի եղել գնումների ընթացակարգի ոչ մի խախտում. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքում գնումների գործընթացում ընթացակարգային ոչ մի խախտում չի եղել և չի լինում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը նման հայտարարություն արեց ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմանը:

Արման Աշոտյանը նշեց՝ որոշ լրատվամիջոցներում իսկությունը չճշտված զանգեր են լինում առ այն, որ հաշվի առնելով արագությունը, որով փորձում են կազմակերպել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, գնումների գործընթացն իրականացվում է հապճեպ, երբեմն նաև ընթացակարգերի խախտումով: «Հսկայական բյուջե է ծախսվում, ուզում եմ տեղեկանալ, թե ով է կազմակերպչական հարցերի ֆինանսական կարգադրիչը»,-հետաքրքրվեց Աշոտյանը:

Ռուբինյանը վստահեցրեց՝գնումների ժամանակ ոչ մի ընթացակարգային խախտում չի եղել և չի լինում: «Այդ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-վստահեցրեց փոխնախարարը:

Աշոտյանը հետաքրքրվեց նաև գագաթնաժողովին ԱԺ ներգրավվածության ձևաչափի մասին:

Ռուբինյանն ասաց՝ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից. դեռ ոչ ոք հրավեր չի ստացել, բայց հրավերներ կլինեն:

Աշոտյանը դիտարկում արեց՝ հրավերների ակնկալիքը պարզապես պայմանավորված է նախապես տեղեկացված լինելու հանգամանքով, ոչ թե իրենց՝ պարտադիր կերպ որևէ տեղ հրավիրվելու ցանկությամբ:

ԱԺ-ն հոկտեմբերի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Դրանով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախագծի երկրորդ ընթերցումը կկայանա հոկտեմբերի 5-ին ժամը 18:00-ին:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը