ԱԺ նախագահն առաջարկում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ոչ աշխատանքային օրերին միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արա Բաբլոյանն առաջարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ոչ աշխատանքային օրերին միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում՝ դրանով բարձր գնահատական տալով գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ երկու օր ոչ աշխատանքային հայտարարելու նախագծի առաջին քննարկմանը:

«Կարծում եմ, որ գագաթնաժողովի շրջանակում երկու օր ոչ աշխատանքային ճանաչելը ողջ հանրապետությունում ավել կարևոր նշանակություն ունի: Այն հնարավորություն կտա մարդկանց ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից նույնպես մասնակցել այս կարևոր միջոցառմանը, որոշակի միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում: Դրանով ցույց կտանք, որ իրականում ոչ միայն երթևեկության դժվարություններն են մեզ դրդում ոչ աշխատանքային օրեր սահմանելուն, այլ բարձր գնահատական տալու այս կարևոր գագաթնաժողովին, որ ֆրանկոֆոն աշխարհը վստահել է Հայաստանին»,-ասաց Բաբլոյանը:

ԱԺ ՀՅԴ անդամ Արմինե Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե ինչու պետք է Երևանում կազմակերպվող միջոցառման համար լոռեցի կամ մեղրեցի աշակերտը խախտի իր գրաֆիկը: Նա հարցրեց՝ ինչու պետք է ողջ Հայաստանում հայտարարել ոչ աշխատանքային օրեր:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ մարզերի բնակիչների համար Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նույնպես կարող է նշանակություն ունենալ: «Մասնավորապես, ձեր մատնանշած լոռեցի երեխաները կարող են գալ Երևան և մասնակցել միջոցառումներին: Երևանն ամբողջ Հայաստանը չէ, բայց առնվազն մեկ երրորդն է: Եվ քանի որ հնարավոր չէր միայն Երևանում աշխատանքային օրերը տեղափոխել, հետևաբար՝ ընտրվել է այս տարբերակը»,-ասաց նա:

Ռուբինյանը նշեց նաև՝ աշխատանքային օրերի տեղափոխումը կանխում է երթևեկության հետ կապված խնդիրները:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային: Առաջարկվում է հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հոկտեմբերի 5-ին: Երկրորդ ընթերցումը կկայանա հոկտեմբերի 5-ին Ժամը 18:00-ին:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը